Դավիթ Ֆահրադյանը ձախ ձեռքով 76 պտույտ է կատարել զուգափայտի վրա` սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդ13 նոյեմբերի 2010 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում ԵՊԼՀ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի մանկավարժ Դավիթ Ֆահրադյանը ձախ ձեռքով 76 պտույտ է կատարել զուգափայտի վրա` սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդ: Իր ելույթում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ հավատում էր Ֆահրադյանի ուժերին. «Նա շատ ուժեզ մարզիկ է և ես հավատում էի, որ նա կարող է դա անել: Օլիմպիական կոմիտեի նպատակն է տարածել օլիմպիական գաղափարները և քարոզել առողջ կենսակերպ երիտասարդների շարքում»,- ասել է Ծառուկյանը: Ֆահրադյանը նշել է, որ եթե վստահ չլիներ իր ուժերի մեջ, չէր գնա այդ քայլին. «Այս ռեկորդը սահմանելու համար ես մարզվել եմ մեկ տարի, մարզումների ժամանակ ինձ հաջողվել է անել 80-83 պտույտ»: Նշենք, որ Ֆահրադյանի անունն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում. 10 րոպեի ընթացքում նա 350 անգամ պտույտ է կատարել և 2009-ի դեկտեմբերի վերջին նա ռեկորդը պաշտոնապես գրանցելու մասին հավաստագիր է ստացել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |