Անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում նվազել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը

Անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում նվազել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը

PanARMENIAN.Net - Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ ամփոփագրի, անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում նկատելիորեն նվազել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Այդ մասին հաղորդում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:

Հաղորդագրության համաձայն, «АК», «СВД» և «ПК» հրաձգային զենքերից հիմնականում մենահատ կրակոցներ են արձակվել առաջնային գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերի վրա: Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մեկնաբանության, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նկատելի նվազումն ամենայն հավանականությամբ պայմանավորված էր վերջերս Ադրբեջանում անցկացված հերթապահական ընտրություններում հարևան երկրի ռազմական ղեկավարության խիստ զբաղվածությամբ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---