Երկու հայկական պետությունների ղեկավարները բարձր գնահատեցին ԼՂՀ ՊԲ մարտավարական զորավարարժություններըPanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկրների ղեկավարները բարձր են գնահատել պաշտպանության բանակի մարտավարական զորավարարժությունները, ընդգծելով, որ դա մեկ անգամ եւս փաստում է, որ հայկական կողմերը արդյունավետորեն պահպանում են ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում: Անդրադառնալով տնտեսական ոլորտում փոխգործակցությանը, երկուստեք կարեւորվել է դրա շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |