Դավիթ Բաբայան. Ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու դեպքում Արդբեջանը կհայտնվի կործանման եզրին

Դավիթ Բաբայան. Ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու դեպքում Արդբեջանը կհայտնվի կործանման եզրին

PanARMENIAN.Net - Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերի նվազումը Բաքվի կողմից կարող է կապված լինել ԼՂՀ Պաշտպանության բանակի պլանային զորավարժությունների անցկացման հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով, Արցախը կարող է բավական արդյունավետ պահպանել ռազմաքաղաքական հավասարակշռությունը և անհրաժեշտության դեպքում կարող է արժանի հակահարված տալ: «Երբ ԼՂՀ-ում սկսվում են զորավարժություններ, Ադրբեջանն իրեն լուռ է պահում: Չնայած նրան, որ Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերը նվազել են, ռազմատենչ հայտարարություններն ավելացել են»,- ասել է Բաբայանը և հավելել, որ դա Ադրբեջանի քաղաքականության յուրահատկությունն է, այսինքն Բաքուն այնպիսի հայտարարություններ է կատարում, որոնք կարող են հանգեցնել հրադադարի ռեժիմի խախտմանը: Միաժամանակ Բաբայանը նշել է, որ Բաքուն հրադադարի ռեժիմի խախտման դեպքում շատ զգույշ է գործում, և չի անցնում որոշակի սահմանները, քանի որ այդ դեպքում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մեծանում է: «Ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու դեպքում Արդբեջանը կհայտնվի կործանման եզրին»,- ասել է Բաբայանը:

Միաժամանակ նա չի բացառել, որ ԵԱՀԿ դեկտեմբերյան գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման շրջանակներում Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կավելանան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---