Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին ստում են՝ Անդրանիկի հուշարձանը Սոչիում կտեղադրվի15 նոյեմբերի 2010 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Քանի որ մի շարք հայկական ԶԼՄ-ներ իրենց կայքերում վերարտադրել էին ադրբեջանական մի կայքի հաղորդագրությունն այն մասին, որ Անդրանիկի հուշարձանը Սոչիում չի տեղադրվելու, Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը լիազորված է հայտարարելու, որ այդ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: Ազգային-ազատագրական պայքարի հերոս, ՌԴ շահերի պաշտպան ականավոր հրամանատար, գեներալ Անդրանիկ Օզանյանի հուշարձանը կտեղադրվի Սոչիում: Այժմ քննարկվում է հուշարձանի տեղադրման վայրն ու ամսաթիվը: Ադրբեջանական կայքի տարածած տեղեկությունը սովորական սադրանք է, որի նպատակն է սրել ազգամիջյան հարաբերությունները Կրասնոդարի երկրամասում և սեպ խրել Սոչիի հայերի և տեղի իշխանությունների միջև: Անդրանիկի հուշարձանը կկանգնեցվի Սոչիի Լազարևսկի շրջանում: Հուշարձանի կանգնեցման գաղափարը պատկանում է տեղի հայ համայնքին, հուշարձանի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարատ Մինասյանը: Հուշարձանը ստեծվել է ժողովրդի հանգանակության շնորհիվ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |