Հայաստանի տրանսպորտի նախարարությունը ձեռնամուխ է եղել ճանապարհների բարեկարգմանը![]() 15 նոյեմբերի 2010 - 15:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը` նախարարության, ճանապարհաշինարարական շահագործման ընկերությունների, Ճանապարհային երթևեկության անվտանգության խորհրդի քարտուղարության աշխատակիցների և մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ միասին նոյեմբերի 13-ին մասնակցել է Երևան-Սևան ավտոմայրուղու շրջակայքում իրականացվող ծառատունկին: Նախարարը նշել է, որ ծառատունկը ոչ միայն բնապահպանական նշանակություն ունի , այլ պաշտպանական` ձմռանը ճանապարհները պահպանելով ձյունամրրիկների հետևանքով առաջացող կուտակումներից: Այս տարի, ընդհանուր առմամբ, նախատեսված է տնկել 14 հազար ծառ ու թուփ: Նախարար Մ.Վարդանյանը հայտնել է նաև, որ ծառատունկը շարունակական է լինելու, և ճանապարհների բարեկարգման միջնաժամկետ ծրագրի շրջանակներում առաջիկա տարիներին միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կտնկվեն ավելի քան 140 հազար ծառեր ու թփեր, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |