ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը հանդիպել է Միշել Բաշելեյի հետ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գենդերային հավասարության եւ կանանց առաջխաղաղացման հարցերով տեղակալ Միշել Բաշելեյի հետ:

Հանդիպման օրակարգում էին ԳՔ տեղակալի գրասենյակի եւ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի միջեւ փոխգործակցության, հանձնաժողովի գալիք նստաշրջանի անցկացման, եւ առհասարակ, ազգային մակարդակներում գենդերային հավասարության քաղաքականության իրականացման մեխանիզմների շուրջ քննարկումները:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, որպես ՄԱԿ-ի սոցիալական ու տնտեսական խորհրդի նշված կարեւորագույն ֆունկցիոնալ հանձնաժողովի նախագահող, դեսպան Նազարյանը հույս է հայտնել, որ տիկին Բաշելեի նորաստեղծ գրասենյակը հանձնաժողովին կտրամադրի անհրաժեշտ աջակցություն եւ մասնագիտական ներգրավվածություն, կանանց իրավունքների պաշտպանության ու կարգավիճակի բարձրացման խնդիրների իրագործմանն ողղված գործառույթները լավագույնս կատարելու համար:

Կարեն Նազարյանը Միշել Բաշելեին հրավիրել է մասնակցել եւ ելույթ ունենալ հանձնաժողովի բացմանը, որը նախատեսված է անցկացնել Նյու Յորքում 2011թ. հունվարի 4-ից փետրվարի 22-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---