Հայաստանի հայերն այնքան էլ լավ հարաբերություններ չունեն Ստամբուլի հայ համայնքի հետ

Հայաստանի հայերն այնքան էլ լավ հարաբերություններ չունեն Ստամբուլի հայ համայնքի հետ

PanARMENIAN.Net - Ստամբուլի հայ համայնքի գլխավոր խնդիրներից մեկն աշխարհիկ մշակույթի բացակայությունն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, Թուրքիայի ղեկավարությունը հայ համայնքի հետ հաղորդակցվում է Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանի միջոցով: Ելնելով դրանից` Պատրիարքարանը ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում միջամտել քաղաքական հարցերին և հակառակվելով սեփական խղճին` այնպիսի հայտարարություններ է անում, որոնք չեն արձագանքում Հայաստանի շահերին: Ընդ որում, հայ փորձագետը նշեց, որ ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքարանին Թուրքիայի տարածքում ենթարկվում են մոտ 43 եկեղեցիներ, որոնցից 36-ը գտնվում են Ստամբուլում, իսկ 6-ը տարբեր գավառներում: Նրա խոսքով, այդ հայկական եկեղեցիների մեծամասնությունը չունեն հոգևորականներ: Մելքոնյանը նկատեց նաև, որ Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող եկեղեցիները չեն ենթարկվում Պատրիարքարանին:

Հայ փորձագետը նշեց նաև, որ Հայաստանի հայերի և Ստամբուլի հայ համայնքի միջև գոյություն ունի փոխըմբռնման խնդիր: Նրա խոսքով, նրանք այնքան էլ լավ հարաբերություններ չունեն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---