ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրեց նոր պրոդուկտ` վարկային քարտեր վարկավորման արտոնյալ ժամանակահատվածով15 նոյեմբերի 2010 - 15:58 AMT PanARMENIAN.Net - 2010թ. նոյեմբերի 15-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է նոր պրոդուկտ` վարկային քարտեր Visa Classic credit և Visa Gold credit: «Visa Classic credit և Visa Gold credit քարտերը հաճախորդներին հնարավորություն են ընձեռում ստանալ վարկավորման արտոնյալ ժամանակահատված»,- նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Այժմ ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային քարտի քարտապանները կարող են վարկային գիծն օգտագործել անվճար որոշակի ժամանակահատվածի ընթացքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկավորման արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտերը կարելի է օգտագործել ոչ միայն որպես անվճար վարկ, այլև որպես առօրյա ծախսերի հարմար և անվտանգ միջոց: Վարկային քարտերը տրամադրվում են բոլոր նրանց, ովքեր ունեն կայուն եկամուտ, իսկ Բանկի կողմից հավատարմագրված կազմակերպությունների աշխատակիցներին և այն ֆիզիկական անձանց, ովքեր ունեն հաշիվներ ՎՏԲ-Հայաստան Բանկում, տրամադրվում են արտոնյալ պայմաններ: «Սա քարտային պրոդուկտների արդիականացման առաջին քայլն է, որի զարգացումը համարում եմ շատ կարևոր»,- մեկնաբանել է մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյանը: Նրա խոսքով, ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային քարտի առավելություններից մեկը դրամական միջոցների անվճար օգտագործման արտոնյալ ժամանակատանվածն է: Բայց ոչ պակաս կարևոր է նաև վարկային գծի տրամադրման համար հաճախորդի դիմումի հաստատման ժամանակահատվածը` առավելագույնը 3 օր: Վարկային գիծը տրամադրվում է ցանկացած արժույթով (AMD, USD, EUR, RUR): Բացի այդ հաճախորդին հնարավորություն է ընձեռվում ձևակերպել լրացուցիչ 3 քարտ և ստանալ զեղչեր մոտ 200 առևտրի կետերում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |