Արման Մելիքյանը գտնում է, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունները կեղծվելու են![]() 15 նոյեմբերի 2010 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհաղթի այն քաղաքական ուժը, որը կկարողանա առավելագույնս կեղծել ընտրությունները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Ըստ Մելիքյանի, 2012թ. խորհրդարանական ընտրությունները ևս կկեղծվեն և իշխանությունները կհասնեն ցանկալի արդյունքի: Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում կհաղթի այն կուսակցությունը, որն այս տարիներին աշխատել է հանուն Հայաստանի զարգացման: «Ես չեմ հայտարարի, թե հաղթելու ինչ շանսեր ունի այս կամ այն կուսակցությունը և դեմ եմ նման հայտարարություններին»,-ասել է պատգամավորը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |