Միխայիլ Սահակաշվիլին ավտոճանապարհ է բացել Ջավախքում![]() 15 նոյեմբերի 2010 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր նոր ավտոճանապարհ է բացել Ջավախքում: Ըստ Վրաստանի նախագահի, Ջավախքի ճանապարհները ռազմավարական նշանակություն ունեն երկրի համար, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով: «Նախկինում մենք չէինք օգտվում այս ճանապարհից, և բնակիչների մեծ մասն ընհանրապես չգիտեր, որ նման ճանապարհ գոյություն ունի: Անկախացումից ի վեր, այս տարածաշրջանը կտրված էր Վրաստանի մյուս տարածքներից, իսկ այժմ ամեն ինչ այլ կերպ է»,-ասել է Սահակաշվիլին: Ջավախքում նոր բացված ավտոճանապարհի վերականգնման համար ծախսվել է 209 մլն դոլար, կառուցման աշխատանքները սկսվել են 2008թ. գարնանը: Կառուցվել է 224 կմ ճանապարհ, այդ թվում մինչև Հայաստանի ու Թուրքիայի սահմանները, հաղորդում է «Բիզնես-Գրուզիան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |