«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն գործարկել է իր նոր ներդրումային վեբ-կայքը15 նոյեմբերի 2010 - 18:21 AMT PanARMENIAN.Net - « Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, կարևորելով իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը` ներդրումային բանկային ծառայությունները, մեկնարկել է իր նոր ներդրումային վեբ-կայքը` invest.armswissbank.am, որն ուղղված է նոր և արդյունավետ ներդրումային լուծումների մշակմանն ու ներդրմանը: Ինչպես ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ, «Արմսվիսբանկ»-ն իր հաճախորդներին առաջարկում է ընդլայնել իրենց ներդրումային հնարավորությունների շրջանակը և օգտվել իր ծառայություններից ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային արժեթղթերի շուկաներում: Նոր վեբ-կայքը հնարավորություն կտա Արմսվիսբանկ -ի գործող և պոտենցյալ հաճախորդներին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ Բանկի կողմից մատուցվող ներդրումային ծառայությունների, ինչպես նաև միջազգային շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |