Հայաստանում մեկնարկել է հաշմանդամությամբ մարդկանց իրավունքների պաշտպանության մեկամսյակը15 նոյեմբերի 2010 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկել է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության մեկամսյակը, որը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը: Ըստ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի, նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկությունը հաշմանդամների խնդիրների մասին և պոտենցիալ գործատուների ուշադրությունը սևեռել նրանց ներուժի ու հնարավորությունների վրա: «Հիմնական միջոցառումներն ուղղված են մարդկանց իրազեկման բարձրացմանը «Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի մասին, որը Հայաստանը վավերացրել է հոկտեմբերին»,-ասել է «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Տոնոյանը: Ըստ նրա, մեկամսյակի շրջանակներում կանցկացվի ֆիլմերի ցուցադրություն, կլինեն հաղորդումներ, առաջին անգամ կանցկացվի ֆլեշ-մոբ, նվիրված կոնվենցիայի տարբեր հոդվածներին: «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը նշել է, որ պոտենցիալ գործատուները պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնեն հաշմանդամներին: «Անվասայլակով մարդը կարող է համակարգչային հանճար լինել»,-ասել է նա: Բոլոր միջոցառումները անց է կացնում ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը «Հույսի կամուրջ» և «Ունիսոն» ՀԿ-ների հետ համատեղ: Նման միջոցառում Հայաստանում անց է կացվում երկրորդ անգամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |