Հեռուստամարաթոն 2010-ին ընդառաջ Բուենոս Այրեսում կազմակերպվեց հեռախոսամարաթոն

Հեռուստամարաթոն 2010-ին ընդառաջ Բուենոս Այրեսում կազմակերպվեց հեռախոսամարաթոն

PanARMENIAN.Net - Հեռուստամարաթոն 2010-ին ընդառաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմինը նոյեմբերի 11-ին եւ 12-ին Բուենոս Այրեսում կազմակերպեց հեռախոսամարաթոն:Կամավորները` մեծամասամբ տեղի հայկական դպրոցի աշակերտներ, զանգահարում էին համայնքի հայ ընտանիքներին եւ առաջարկում իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանում ու Արցախում Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին: Իրենց կոչերով հայ ընտանիքներին քաջալերում էին Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Հիմնադրամի Բուենոս Այրեսի տեղական մարմնի ատենապետ Խորխե Մյուրեքյանը, հոգեւորականներ, համայնքի այլ հեղինակավոր անձինք:

Նվիրատվությունների ընդունումը Հիմնադրամի տեղական մարմինը կշարունակի մինչեւ նոյեմբերի 25-ին կայանալիք Հեռուստամարաթոն 2010-ը, որի ընթացքում կհայտարարվեն բազմաբնույթ դրամահավաք միջոցառումների արդյունքում հավաքագրված գումարները: Հիշեցնենք, որ 2010-ի սեպտեմբերին Հիմնադրամը Կորդոբա քաղաքում բացեց իր երկրորդ տեղական մարմինն Արգենտինայում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---