Էդուարդ Շարմազանով. Բաքվի «կայծակնային» պատերազմի միֆը փուչիկ է

Էդուարդ Շարմազանով. Բաքվի «կայծակնային» պատերազմի միֆը փուչիկ է

PanARMENIAN.Net - Արցախումիրականացվածլայնամասշտաբ զորավարժությունները կարևոր էին, քանի որ ամենալայնածավալն էին 1994թ. սկսած: Այդ մասին, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում, հայտնեց Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, Արցախի բանակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մարտունակ է ու կարգապահ և հարկ եղած դեպքում արժանի հակահարված կտա հակառակորդին:

«Հստակ պարզ դարձավ, որ Բաքվի «կայծակնային» պատերազմի միֆը փուչիկ է»,- նշեց Շարմազանովը: Նրա խոսքով, Իլհամ Ալիևը պետք է դասեր քաղի իր նախորդների տխրահռչակ քաղաքականությունից, որի արդյունքում Ադրբեջանը խուճապահար փախավ իր իսկ սանձազերծած պատերազմից: «Մեր արևելյան հարևաններին պետք է հիշեցնեմ, որ արցախցիներից հրադադար է խնդրել հենց Ալիևի հայրը: Մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության հասնելու համար միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- ասաց Հայաստանի կառավարող կուսակցության քարտուղարը` ավելացնելով, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---