ՍԹԱՐ առևտրի ցանցը շնորհակալագիր է ստացել Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար17 նոյեմբերի 2010 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին Երևանում Կառավարության 3-րդ տանը կազմակերպվել էր Աշխատանքի տոնավաճառ, որում ՍԹԱՐ-ն ունենացավ իր մասնակցությունը` ստանալով հատուկ շնորհակալագիր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից: «ՍԹԱՐ-ը միշտ մասնակցում է աշխատանքի տոնավաճառներին և շատ կարևորում է նմանօրինակ միջոցառումները: Ներկայումս ՍԹԱՐ-ն ապահովում է ավելի քան 1300 աշխատատեղ և այս թիվը գնալով ավելանում է»,- տեղեկացրեց ՍԹԱՐ առևտրային ցանցի Մարդկային ռեսուրսների տնօրեն Մարիաննա Էդիլյանը: «Մեր ընկերության համար նման համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ մեզ անհրաժեշտ են տարբեր մասնագիտության տեր մարդիկ, ինչպես բարձրագույն կրթությամբ, այնպես էլ միջին մասնագիտական կրթությամբ կամ արհեստավորներ: Շատ հաճախ մենք դժվարություններ ենք ունենում համապատասխան կադրերի գտնլեու հարցում, իսկ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություններում կա ինֆորմացիայի մեծ բազա»,- ավելացրեց Մ. Էդիլյանը նշելով, որ նմանօրինակ արդյունավետ համագործակցությունը և նրա խրախուսման շնորհիվ կբարձրանա նաև աշխատանքի շուկայում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նկատմամբ մարդկանց վստահությունը` հիմք հանդիսանալով, որ մարդիկ աշխատանքի անհրաժեշտության դեպքում դիմեն հենց այս կառույցներին, որը բարերար ազդեցություն կունենա նաև մասնավոր սեկտորի վրա: Սթար Դիվայդ ՓԲԸ-ն դեռևս 2008թ.-ից համագործակցում է Երևան քաղաքի տարբեր համայնքների «Զբաղվածության պետական ծառայությունների» հետ` պարբերաբար տեղեկացնելով այս կենտրոններին առկա հաստիքների վերաբերյալ և ստանալով հետադարձ ինֆորմացիա համապատասխան պրոֆեսիոնալների վերաբերյալ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |