«Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ն ավարտել է միանվագ կրթաթոշակների հատկացման հայտերի ընդունումը17 նոյեմբերի 2010 - 13:30 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ն հայտարարել է «Երկրի մասշտաբով, յուրաքանչյուր ուսանողի շահից ելնելով» կարգախոսով ուսանողական ակցիան, որի գլխավոր նպատակն է աջակցությունը երիտասարդ մասնագետների կայացմանը, որոնք բարձր ցուցանիշներ ունեն ուսման մեջ, ինչպես նաև դրսևորել են իրենց հասարակական ու գիտական կյանքում: Ինչպես ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հայտերն ընդունվել են հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 15-ը: Առաջին փուլն ավարտված է: «Ակցիայի շրջանակներում մենք շուրջ 500 էլեկտրոնային հայտ ենք ստացել բակալավրերից, մագիստրոսներից, ասպիրանտներից ու ամբիոնների հայցորդներից երկրի տարբեր բուհերից, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր: Այժմ հատուկ հանձնաժողովը բանկի աշխատակիցներից կընտրի 20 հոգու»,-ասել է «Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդների բազայի զարգացման ու մարքեթինգի ծառայության գլխավոր մասնագետ Ալեքսանդր Հակոբյանը: Ընտրված թեկնածուների ցուցակը կհրապարակվի մինչև դեկտեմբերի 15-ը բանկի պաշտոնական ինտերնետ-կայքում, որից հետո կրթաթոշակառուները կհրավիրվեն կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությանը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից |