Հայաստանի կառավարությունը մտադիր է ավելի շատ ուշադրություն դարձնել մարզերի երիտասարդ ընտանիքներին![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նոյեմբերի 11-ի որոշմամբ, «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» կառավարության ծրագրում մարզերում բնակվող ընտանիքների համար փոփոխություններ են կատարվել: Ինչպես լրագրողներին է հայտնել ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արսեն Քարամյանը, դա պիլոտային ծրագիր է, որը հնարավորություն կտա երիտասարդ ընտանիքներին մատչելի գնով բնակարաններ ձեռք բերել: «Մինչ օրս այդ ծրագրից օգտվել է 175 ընտանիք, որոնց ընդամենը 10 տոկոսն էր մարզերից: Ուստի, մենք որոշեցինք, որ վարկավորման ակտիվությունը մարզերում բավարար չէ: Մարզերի երիտասարդ ընտանիքների համար սուբսիդավորումը 2 տոկոսից հասել է 4 տոկոսի: Բացի այդ կկրճատվի կանխավճարը՝ կազմելով 10 տոկոս նախկին 30-ի փոխարեն: «Գուցե այդ տոկոսն այնքան էլ մատչելի չէ, սակայն մենք հետազոտել ենք ԱՊՀ և Եվրոպայի մի քանի երկրների փորձը ու պարզել ենք, որ մեր ծրագիրը բավականին լավն է»,-ասել է Քարամյանը: Ըստ նրա, երևանաբնակ ընտանիքների համար փոփոխություններ չեն արվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |