Մեխակ Ապրեսյան. Հայ զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ մեկնել Թուրքիա

Մեխակ Ապրեսյան. Հայ զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ մեկնել Թուրքիա

PanARMENIAN.Net - Հայաստանում արտագնա զբոսաշրջության աճը 2010-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 15.6 տոկոս, լրագրողներին մամլո ասուլիսում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքերով, 9 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել շուրջ 488 հազար զբոսաշրջիկ: «Ակտիվություն է նկատվում նաև համաշխարհային զբոսաշրջության ոլորտում` 2010-ի հունվար-օգոստոսին աճը է կազմել է շուրջ 7 տոկոս, իսկ տարվա կտրվածքով այն կլինի 5 տոկոսի սահմաններում»,- ասել է նա: Ապրեսյանը նաև հաղորդել է, որ 2010-ի հունվար-սեպտեմբերին արտագնա զբոսաշրջության աճը կազմել է շուրջ 19 տոկոս` 474 հազար մարդ:

Միաժամանակ նա նշել է, որ արտագնա զբոսաշրջության աշխարհագրությունն ընդլայնվում է, մասնավորապես, դեպի Թուրքիա ուղևորությունները կրճատվել են ինչպես քաղաքական գործիչների և երիտասարդության կողմից քարոզչության, այնպես էլ այլընտրանքային զբոսաշրջային ուղղությունների հետևանքով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---