Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը 10-ամյակի կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը 10-ամյակի կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Ռուսաստանի հայերի միության համագումարի մասնակիցներին ու հյուրերին և նշել է, որ այդ կազմակերպության դերը ռուս-հայկական բարեկամական կապերի զարգացման առումով ամենաանկեղծ ճանաչման է արժանի:

«10 տարվա ակտիվ ու արդյունավետ գործունեության արդյունքում ՌՀՄ-ն վերածվել է հեղինակավոր և պահանջված հասարակական կազմակերպության, որը միավորում է շուրջ 2,5 մլն ռուսաստանցի հայերին: Ձեր ակտիվում են լուրջ հումանիտար, լուսավորչական նախագծեր, մեր երկրում ազգամիջյան ու միջկրոնական հարաբերությունների ներդաշնակեցմանն ու ամրապնդմանն ուղղված հետևողական աշխատանքը»,-ասվում է Վլադիմիր Պուտինի ուղերձում:

Պուտինը նշել է նաև Միության ներդրումը երկու երկրների առևտրատնտեսական, մշակութային ու գիտական կապերի սերատցման գործում: Պուտինը վստահություն է հայտնել, որ «Միության փառավոր ավանդույթները և բարի առաքելությունը առաջիկայում ևս թույլ կտան նրան դինամիկ զարգանալ, ներգրավելով տաղանդավոր, սրտացավ մարդկանց»,-ասվում է ՌԴ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---