Հացահատիկի համաշխարհային պաշարները 2011-ի վերջին կնվազեն 7 տոկոսով![]() 17 նոյեմբերի 2010 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Հացահատիկի համաշխարհային արտադրությունը կկրճատվի 2 տոկոսով, այն ժամանակ, երբ դեռ հունիսին կանխատեսվում էր արտադրության 1.2 տոկոս աճ: Մատակարարումների չնախատեսված ընդհատումները, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են բացասական փոփոխությունների, ասվում է Միացյալ ազգերի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության (FAO) «Պարենային կանխատեսման» մեջ: FAO-ն կոչ է անում երկրներին ակտիվացնել արտադրությունը` պաշարները լրացնելու համար: Սպասվում է, որ հացահատիկի համաշխարհային պաշարները 2011-ի վերջին նվազեն 7 տոկոսով, ընդ որում գարու պաշարները կնվազեն 35 տոկոսով, եգիպտացորենի պաշարները` 12 տոկոսով և ցորենի` 10 տոկոսով: Եվ միայն բրնձի պաշարները կավելանան 6 տոկոսով, ասվում է զեկույցում: «Հաշվի առնելով համաշխարհային պաշարների կրճատումը`բերքահավաքը հաջորդ տարի ճգնաժամային կլինի համաշխարհային շուկաներում կայունություն հաստատելու համար»,- նշվում է կանխատեսման մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |