Շաքարի գներն ամենաբարձրն են վերջին 30 տարում

Շաքարի գներն ամենաբարձրն են վերջին 30 տարում

PanARMENIAN.Net - Շաքարը վերջին ամիսներին դարձել է համաշխարհային սպառողական զամբյուղի գների ինդեքսի բարձրացման պատճառ: FAO գնահատականների համաձայն, շաքարի գները, որոնք ամենաբարձրն են վերջին 30 տարում, շարունակում են բարձր մնալ: Այդ մասին ասվում է Միացյալ ազգերի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության (FAO) «Պարենային կանխատեսման» մեջ:

Մսի գները նույնպես բարձրացել են, սակայն գնաճն ավելի զուսպ է: Կաթնամթերքի ոլորտում կարագի գներն արդեն ռեկորդային են:

Իսկ ձկնամթերքի գները վերականգնվել են 2008-ի կտրուկ անկումից հետո: «Կայուն պահանջարկն ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում շարունակում է ամրապնդել ձկնամթերքի գները»,- կանխատեսում է FAO-ն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---