Հայաստանի մրցակիցները Եվրո-2012 B խմբում պարտություններ են կրել ընկերական խաղերում18 նոյեմբերի 2010 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին ֆուտբոլի ազգային հավաքականները ընկերական խաղերի են մասնակցել: Հայաստանի մրցակիցները Եվրո-2012 B խմբում պարտություններ են կրել ընկերական խաղերում: Ռուսաստանի հավաքականը Վորոնեժում պարտություն կրեց Բելգիայից: Չնայած հանդիպման ընկերական կարգավիճակին, ՌԴ թիմի մարզիչ Դիկ Ադվոկատը խաղին մասնակից դարձրեց իր թիմի բոլոր ուժեղագույն ֆուտբոլիստներին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Սակայն բելգիացիներն ավելի ուժեղ գտնվեցին և երկու անպատասխան գնդակ խփեցին, կրկնակի գոլի հեղինակ դարձավ Լուկակուն: Չնայած նրան, որ Իռլանդիայի հավաքականն իր դաշտում 11-մետրանոցով բացեց խաղի հաշիվը Նորվեգիայի հետ, հետո ստիպված էր երկու անգամ խաղը սկսել դաշտի կենտրոնից: Խաղն ավարտվեց 1:2 հաշվով Նորվեգիայի օգտին: Սլովակիայի հավաքականն իր դաշտում ընդունեց Բոսնիայի ու Հերցոգովինայի հավաքականներին և զիջեց 2:3 հաշվով:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |