Դմիտրի Մեդվեդևը խոստացել է հետագայում ևս նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը18 նոյեմբերի 2010 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ՝ Մերձկասպյան պետությունների երրորդ գագաթնաժողովից առաջ: «Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս քայլեր ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն անվտանգության ապահովմանը տարածաշրջանում»,-ասել է ՌԴ նախագահը: «Վերջերս, որոշակի քայլեր արվեցին, համաձայն եմ, որ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը միջազգային իրավունքի դաշտում է, համապատասխան աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով»,-ասել է Մեդվեդևը՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ գործընթացին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |