«Նաիրիտ գործարանը» վճարել է իր աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցների բանկային հաշվեհամարներին է փոխանցվել մեկ ամսվա աշխատավարձը՝ ի կատարումն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 12-ի հանձնարարականի:

Ինչպես հաղորդում է գործարանի մամլո ծառայությունը, հանրապետության ղեկավարի հանձնարարականի համաձայն, այս ընթացքում գործադիր իշխանության պատասխանատուների հետ «Նաիրիտ»-ի ղեկավարությունը քննարկել է ստեղծված իրավիճակը, և մեկ ամսվա աշխատավարձի վճարումից հետո, այժմ ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ՀՀ նախագահի մյուս հանձնարարականը` մեկ ամսվա ընթացքում մնացած ամիսների աշխատավարձը մարելու ուղղությամբ, սահմանված ժամկետում կատարելու համար: Միաժամանակ, աշխատանք է իրականացվում գործարանի վերագործարկման խնդրի լուծման ուղղությամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---