Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը պատրաստ է հնարավորինս նպաստել ֆրանս-հայկական հարաբերությունների զարգացմանը18 նոյեմբերի 2010 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: ԱԺ նախագահը շնորհավորեց պարոն Ռենոյին Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց նրան իր դիվանագիտական առաքելության մեջ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ որպես ավանդույթ Հայաստանում Ֆրանսիայի դեսպաններն իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել երկու երկրների եւ ժողովուրդների միջև առկա բարեկամական կապերի ամրապնդման եւ խորացման գործում ` համոզմունք հայտնելով, որ նորանշանակ դեսպանը իր գործունեությամբ նույնպես կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա խորացմանը: ԱԺ նախագահի խոսքով հայ-ֆրանսիական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա, վաղուց բնորոշվում են որպես առանձնահատուկ և հաջողությամբ շարունակում են զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: ԱԺ նախագահի համոզմամբ հայ-ֆրանսիական հարաբերություններում առանձնահատուկ տեղ ունի միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը, որին մեծապես նպաստում է պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կողմից գործադրվող հետեւողական ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց միջազգային կառույցներում առկա արդյունավետ համագործակցության խորացումը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս նպաստել ֆրանս-հայկական բարձր մակարդակի հարաբերությունների առավել զարգացմանը եւ խորացմանը: Նա կարեւորեց միջխորհրդարանական գործակցությունը եւ նշեց, որ Հայաստանը այն բացառիկ երկրներից է, որի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խմբեր են գործում եւ Ֆրանսիայի Սենատում եւ Ազգային ժողովում: Պարոն Ռենոն կարեւորեց նաեւ տնտեսական համագործակցության եւ միջռեգիոնալ փոխգործակցության խորացումը: Նա բարձր գնահատեց Հայաստանի ջանքերն ուղղված ֆրանկոֆոնիայի զարգացմանը մեր երկրում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |