Ինչո՞ւ Հայաստանում ոչ ոք չի արձագանքում շաքարի գների թանկացմանը18 նոյեմբերի 2010 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Շաքարը սոցիալապես կարևոր մթերք է, և այդ իսկ պատճառով «Սթար» առևտրի ցանցի քաղաքականության համաձայն, այդ մթերքի գինը չի կարող գերազանցել Հայաստանի շաքարի շուկայում մենաշնորհատիրոջ սահմանած գինը, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են սուպերմարկետի մամլո ծառայությունից: Ընդ որում, ընկերությունը շաքարը գնում է շուկայի մենաշնորհատեր «Ալեքս Գրիգ» ընկերությունից, իսկ հետևաբար նույն գնով վաճառելով մթերքը` շահույթ չի ստանում: «Սթար» ընկերությունում չկարողացան նշել վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենաշնորհատիրոջ կողմից շաքարի գների բարձրացման պատճառը: 2010 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին շաքարի գինը 290 դրամից բարձրացել է մինչև 315 դրամ 1 կգ դիմաց: Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) այդ մթերքի գների բարձրացմանն առայժմ չի արձագանքում: FAO գնահատմամբ, շաքարը վերջին ամիսներին համաշխարհային պարենային զամբյուղի գների ինդեքսի բարձրացման գլխավոր պատճառներից մեկն է դարձել. վերջին 30 տարիների ռեկորդը գերազանցած շաքարի գները մնում են բարձր և ծայրահեղ փոփոխական: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |