Մոսկվայում հայ ձեռներեցը գողերի զոհն է դարձել18 նոյեմբերի 2010 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում հարձակվել և թալանել են հայ ձեռներեցի բնակարանը: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին, տուժածը 27-ամյա Հայաստանի քաղաքացի է, որը Մոսկվայում անհատ ձեռներեց է աշխատում: Նախօրեին շքամուտքում նրա վրա հարձակվել են կտորից դիմակներով երեք անհայտ անձինք: Դանակով սպառնալով` նրանք ձեռներեցին ստիպել են բացել բնակարանի դուռն ու հարձակվել են այնտեղ գտնվող մարդկանց վրա: Հանցագործները ծեծի են ենթարկել այդ տղամարդուն, նրա 27-ամյա քրոջը, 53-ամյա մորն ու մոր 48-ամյա ընկերուհուն` պահանջելով ասել, թե որտեղ են թաքցված թանկարժեք իրերը: Արդյունքում հարձակվողները տիրացել են ոսկե իրերին և 19 հազ. ռուբլի գումարին: Տուժածը վնասը գնահատել է 4,5 մլն ռուբլու չափով: Հարուցվել է քրեական գործ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |