«Հատիսը» երրորդ պարտությունը կրեց բասկետբոլի Եվրոպայի Գավաթում18 նոյեմբերի 2010 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բասկետբոլի կանանց «Հատիս» հավաքականը Եվրոպայի Գավաթ 2010-2011-ի թիմային փուլում նոյեմբերի 18-ին «Միկա» մարզահամալիրում ընդունեց ռուսական «Դինամո-ԳՈՒՎԴ» թիմին: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հանդիպումը շատ կարևոր էր բասկետբոլիստուհիների համար, քանի որ երկու նախորդ խաղերում նրանք զիջել էին մրցակիցներին: Խաղի ընթացքում հայկական ակումբը ջանում էր արժանի դիմադրություն ցույց տալ հակառակորդին: Առաջին քառորդում Գիա Ղազանչյանի սաները զիջեցին 23:29 հաշվով: Երկրորդ քառորդում մրցակցի առավելությունն ավելացավ, նա հատիսցիներից առաջ անցավ 18 միավորով (41:59): Երրորդ քառորդում «Հատիսը» կարողացավ 26 միավոր հավաքել և մինչև 4 միավորի հասցնել տարբերությունը: Քառորդ ավարտվեց 67:71 հաշվով: Միայն չորրորդ քառորդի սկզբին «Հատիսին» հաջողվեց առաջ անցնել հաշվում: Խաղի ավարտը լարված ստացվեց. մեկ մի թիմն էր առաջատար, մեկ մյուս թիմը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի` 85:85: Հանդիպման ելքը որոշվեց ավելացրած 5 րոպեների ընթացքում: «Դինամո-ԳՈՒՎԴ»-ի բասկետբոլիստուհիներն ավելի դիմացկուն դուրս եկան և 90:99 հաշվով հաղթանակ տարան: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |