Երվանդ Բոզոյան. Աստանայում ճանապարհային քարտեզ չի ստորագրվի

Երվանդ Բոզոյան. Աստանայում ճանապարհային քարտեզ չի ստորագրվի

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի հայտարարությունը, որ արվեց ԼՂՀ-ում զորավարժությունների ավարտին, որոշ չափով հավասարակշռեց Բաքվի ռազմատենչ հայտարարությունները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Արցախն ու Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինեն իրավիճակի փոփոխությանը և ամեն ինչ անեն հավասարության նժարը մեր կողմը թեքելու համար»,-ասել է քաղաքագետը:

Իր հերթին քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայտարարել է, որ Աստանայում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին Ադրբեջանն աննախադեպ ակտիվություն է դրսևորել դիվանագիտական դաշտում: «Ետնաբեմում ծավալվող պայքարը ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև բավականին վտանգավոր է մեզ համար: Ինձ թվում է, որ Աստանայում չի հաջողվի ստորագրել ճանապարհային քարտեզը, քանի որ այդ ձևաչափը մերժում են ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում»,-ասել է քաղաքագետը:

 Ուշագրավ
---