Մինչ 2010թ. ավարտը կապահովագրվի Հայաստանում առկա ավտոմեքենաների շուրջ 80 տոկոսը![]() 19 նոյեմբերի 2010 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր է ձեռք բերել վարորդների 10 տոկոսը, ասել է Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը: Ըստ նրա, ակնկալվում է, որ մինչ տարեվերջ կապահովագրվի Հայաստանում առկա ավտոմեքենաների շուրջ 80 տոկոսը: «Ըստ հայկական մտածելակերպի առանձնահատկությունների մարդիկ ապահովագրում են իրենց մեքենաները սահմանված ժամկետի վերջին օրերին, ես գտնում եմ, որ ապահովագրական ընկերությունները պատրաստ են սպասարկել դեկտեմբերի վերջին սպասվող հաճախորդների մեծ հոսքը»,-ասել է Օհանջանյանը: Նա հստակեցրել է, որ ԱՊՊԱ պայմանագրեր են վաճառում ՀՀ տարածքում գործող ապահովագրական 9 ընկերություններից 8-ը: Բացի այդ, ակնկալվում է, որ ԱՊՊԱ պայմանագրերի 100 տոկոսի վաճառքի դեպքում ապահովագրավճարների ընդհանուր ծավալը կաճի տարեկան 13-14 մլրդ դրամով: Ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների ծավալը կազմում է 6,6 մլրդ դրամ: Ըստ Ասոցիացիայի տնօրենի, որպես օրենք, ԱՊՊԱ-ն չի լինում ապահովագրման եկամտաբեր տեսակ, սակայն, մարդիկ պարտադիր ավտոապահովագրման պատճառով ստիպված են լինում ավելի շատ շփվել ապահովագրական ընկերությունների հետ, որի արդյունքում վստահություն է առաջանում և կամավոր ապահովագրումը ևս զարգանում է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |