Իրանի քաղաքացին խաբեության զոհ է դարձել Երևանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին, ժամը 01.10-ին, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1972 թ. ծնված Ֆեթոս Ղ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ երեկոյան, ժամը 21.00-ից 21.30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանյան լճի մերձակայքում գտնվող բենզալցակայանի մոտից երկու անհայտ տղամարդ և մի կին իրեն խաբեությամբ նստեցրել են «ՎԱԶ-2107» մակինիշի, անհայտ պետհամարանիշի ավտոմեքենան և տանելով անհայտ ուղղությամբ՝ բացահայտ հափշտակել են բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է 120 ԱՄՆ դոլար, վարորդական իրավունքի վկայականն ու կացության քարտը, հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---