Դերսիմի հայերը որոշել են վերադառնալ իրենց արմատներինPanARMENIAN.Net - Վերջերս Թուրքիայում ստեղծված Դերսիմի հայերի միությունը պաշտոնապես գրանցվել է: Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» թերթը, Միության անդամ են հանդիսանում Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) գավառի բնակիչները: Կարճ ժամանակահատվածում նորաստեղծ Դերսիմի հայերի միության անդամ են դարձել շուրջ 600 ընտանիքներ: Ըստ միության հիմնադիր Սելահադդին Գյուլտեկինի, որը փոխել է անունն ու դավանանքը, Դերսիմի հայերն այսուհետ պետք է ազատ ապրեն՝ չթաքցնելով իրենց ազգային պատկանելությունը: Դերսիմի հայերի միության հիմնական նպատակն է հայոց լեզվի պահպանումն ու ազգային արժեքների վերականգնումը: Միությունը մտադիր է հայոց լեզվի ուսուցում կազմակերպել, ինչպես նաև ձեռնամուխ լինել Թունջելի նահանգի հայկական եկեղեցիների վերականգնմանն ու բարեկարգմանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |