2010-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը ավելացել է 7.6%-ով

PanARMENIAN.Net - Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսականաշխատավարձըավելացել է 7.6%-ով 2009-ի նույն շրջանի համեմատ` կազմելով 106 204 դրամ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, միաժամանակ ընթացիկ տարվա սեպտեմբերի հետ համեմատած հոկտեմբերին աշխատավարձի մակարդակը մեծացել է 1.8%-ով:

Միաժամանակ միջին ամսական աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում աճել է 4.1 %ով` կազմելով 85 289 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աճել է 8.5%-ով` կազմելով 133 312 դրամ: Միևնույն ժամանակ, Հայաստանում պաշտոնապես գրանցվածգործազուրկների թիվը 2010-ի հունվար-հոկտեմբերին 2009-ի նույն շրջանի համեմատ կրճատվել է 2.4%-ով` կազմելով 81 000 մարդ: Ընդ որում` հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գործազուրկների թիվը կրճատվել է 1.3%-ով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---