Ամերիաբանկը հայ գործարարներին կծանոթացնի նոր դասական ֆակտորինգի ծառայությանը19 նոյեմբերի 2010 - 20:09 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նոյեմբերի 18-ին Երևանում կազմակերպել է դասական ֆակտորինգի ծառայության վերաբերյալ սեմինար պարապմունք` տնտեսության տարբեր ոլորտների գործարարների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, սեմինար պարապմունքի կազմակերպումը նպատակ ուներ գործարար հասարակությանը ներկայացնել ծառայության կարևորությունն ու առավելությունները ներկայիս ֆինանսական շուկայի պայմաններում, լուսաբանել ծառայության պայմանները և առաջարկել փոխշահավետ համագործակցություն: «Սեմինարի մասնակիցները ծանոթացան Ամերիաբանկի դասական ֆակտորինգի նոր ծրագրին, (առանց ռեգրեսի իրավունքի ֆակտորինգային ֆինանսավորում), որի ներքո Բանկը պատրաստ է ձեռք բերել իր կողմից հրապարակած ցանկում ընդգրկված ընկերությունների հանդեպ մատակարարների ունեցած դրամական պահանջները` վճարելով մատակարարված ապրանքի/ծառայության զեղչված արժեքը. զեղչատոկոսը` սկսած տարեկան 14%-ից, ֆինանսավորումը` ՀՀ դրամով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ամերիաբանկը հայտնեց իր պատրաստակամությունը` քննարկելու առաջարկություններ հրապարակված ցուցակը համալրելու վերաբերյալ: Մասնակիցները ներկայացնում էին գործունեության ամենատարբեր ուղղություններ` շինարարություն, բեռնափոխադրում, դեղագործություն, գովազդ և այլն: Ամերիաբանկը նախատեսել է շարունակել սեմինար պարապմունքները` կազմակերպելով դրանք առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, շաբաթական երկու օր` երեքշաբթի և հինգշաբթի օրերին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |