«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ուրուգվայի տեղական մարմինն անցկացրեց իր առաջին դրամահավաք-ռադիոթոնը19 նոյեմբերի 2010 - 21:09 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ուրուգվայի նորաբաց տեղական մարմինն այս տարի միացավ Հիմնադրամի ամենամյա դրամահավաք մարաթոնին` նոյեմբերի 14-ին անցկացնելով իր անդրանիկ ռադիոթոնը: Շուրջ երկու տասնյակ երիտասարդ կամավորականներ Ուրուգվայում հեռարձակվող «Կոմիտաս ռադիոժամի» ուղիղ եթերի ընթացքում գրանցում էին մեր հայրենակիցների նվիրատվության խոստումները: Իրենց ոգևորիչ կոչերով եթերում հանդես եկան Ուրուգվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը (նստավայրը` Արգենտինա), ուրուգվահայ համայնքի առաջնորդ, Հիմնադրամի Ուրուգվայի տեղական մարմնի պատվավոր նախագահ Գերշ. Տ. Հակոբ Արք.Գըլընճեանը, տեղական մարմնի վարչության անդամներ, հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |