Կենսաթոշակառուների համար հատուկ ծրագրով ներկայացած թիմը լավագույնը ճանաչվեց Beeline ձեռնարկատիրական ճամբարում

Կենսաթոշակառուների համար հատուկ ծրագրով ներկայացած թիմը լավագույնը ճանաչվեց Beeline ձեռնարկատիրական ճամբարում

PanARMENIAN.Net - Beeline ձեռնարկատիրական ազգային ճամբարը տեղի ունեցավ Ծաղկաձորում Բրիտանական խորհրդի «Աշխատանքի հմտություններ» ծրագրի շրջանակներում: Հայաստանի միջին մասնագիտական կրթական հաստատությունների 15-18 տարեկան ուսանողներից կազմված 10 թիմեր պայքարեցին աշխատանքային պրակտիկան Beeline-ում անցնելու համար:

Մասնակիցներին առաջարկվեց գրավոր առաջարկ ներկայացնել տարբեր սոցիալական ու մասնագիտական խմբերի համար: Ժյուրիի գնահատականի համաձայն, լավագույնը ճանաչվեց կենսաթոշակառուների համար հատուկ ծրագրով ներկայացած թիմը: Ուսանողները լրացուցիչ բժշկական ծառայություններ առաջարկեցին բջջային հեռախոսներից օգտվող կենսաթոշակառուների համար՝ դեղորայքի զեղջեր, արտոնյալ բուժում և այլն: Ժյուրիի անդամներն էին ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը, Երևանում Բրիտանական դեսպանատան փոխդեսպան Գարետ Վին-Օուենը եւ ՀՀ ԿԳՆ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը:

Ձեռնարկատիրական ճամբարը կազմակերպվում է Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակում: «Հմտություններն աշխատանքում» ծրագիրն իրականացվում է երրորդ տարին Միացյալ Թագավորությունում եւ Հարավարեւելյան Եվրոպայի (ներառյալ Հայաստանի) 10 երկրում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---