Ձկնաբուծությունը կարող է զարգանալ հանրապետության 60-70 տոկոս տարածքում19 նոյեմբերի 2010 - 21:40 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Հայաստանի խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ պատգամավորներն անդրադարձան նաեւ նոյեմբերի 18-ին կայացած արտակարգ համագումարի ընթացքում ձկնաբույծների բարձրացրած հարցերին: Համագումարին հրավիրվել են նաեւ ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Այս մասին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ 300-ից ավելի ձկնաբույծներ հայտնվել են բարդ իրավիճակում` պայմանավորված ջրօգտագորման թույտվություն սահմանելու, ջրաչափի պահանջի, ձկնաբույծներին ամրագրված հողերի կարգավիճակի փոփոխության եւ այլ հարցերով: Հարցը կարեւոր եւ հրատապ համարելով` Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական, ու նաեւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներին խորհրդարանական լսումներ կազմակերպելու` իրենց դիմումի մասին, ու նաեւ օրենսդրական նախաձեռնության պատրաստման մասին: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ տեղյակ են իրավիճակին, պաշտպանում են փոքր եւ միջին բիզնեսի շահերը` ինչին էլ ուղղված էր իրենց մասնակցությամբ շրջանառված նախագիծը արտոնագրային վճարների վերաբերյալ, միաժամանակ դատապարտում են մենաշնորհների առկայությունը: «Խմբակցությունը հարցը կքննարկի առաջիկայում», -նշեց բանախոսը: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ ձկնաբուծությունը համարում են հեռանկարային ճյուղ, որը կարող է զարգանալ հանրապետության 60-70 տոկոս տարածքում` լուծելով զբաղվածության խնդիր: Խմբակցությունն արդեն իսկ շրջանառության մեջ է դրել խնդրին առնչող մեկ նախագիծ, ինչպես նաեւ հարցապնդմամբ դիմել կառավարությանը եւ ստացել գրավոր պատասխան: Կառավարությունը քայլեր կատարում է ոլորտը կարգավորելու համար, ասաց Սրծվիկ Մինասյանը` միաժամանակ դրանք չհամակարգված գնահատելով: Այդ գործիքները, պատգամավորի կարծիքով, բավարար չեն մենաշնորհը բացառելու համար: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից Աժ փոխնախագահ Սամվել Բալասանյանը բացասական կարծիք հայտնեց բիզնեսի խոշորացման վերաբեյալ` համարելով, որ այն կարող է նպաստել արտագաղթին եւ ընդգծելով, որ իր կուսակցության ծրագրում փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը գերակա ուղղություն է ճանաչված: ՀՀԿ խմբակցության ղեկավարը Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենց դիմելու պարագայում պատրաստ են քննարկել ձկնաբույծներին հուզող հարցերը եւ լուծումներ գտնել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է |