Գոռ Հարությունյանը և Միխայիլ Մալյուտինը կպայքարեն առանց կանոնների մարտերի աշխարհի չեմպիոնի կոչման համար20 նոյեմբերի 2010 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում տեղի կունենա առանց կանոնների մարտերի «ProFC» վարկածով աշխարհի թիմային առաջնությունը: Առաջնությանը կմասնակցեն չորս թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Սերբիայից: Մարտերը կընթանան մինչև 70, 76, 84, 93 և +93 կգ քաշային կարգերում: Հայաստանի հավաքականը կմրցի Սերբիայի հավաքականի, իսկ Ռուսաստանի հավաքականը` Ուկրաինայի հետ: Սերբիայի հավաքականի 3 մարզիկներ վնասվածքներ են ստացել և չեն կարող մասնակցել առաջնությանը: Այսպիսով, Հայաստանի հավաքականը կպայքարի միայն երկու քաշային կարգերում` մինչև 70 և +93 կգ: Այդ մարտերից բացի, աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտ տեղի կունենա Գոռ Հարությունյանի (Հայաստան) և Միխայիլ Մալյուտինի (Ռուսաստան) միջև: «ProFC» լիգայի փոխնախագահ Վիկտոր Երյոմինի խոսքերով, նման առաջնությունների նպատակն աշխարհում այս մարզաձևը զարգացնելն է: «Մինչ օրս մենք կազմակերպել ենք 19 միջազգային մրցաշարեր: Կարծում եմ, որ Երևանի բնակիչները մեծ հաճույք կստանան և կդիտեն գեղեցիկ մենամարտեր»,- ասել է նա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |