ՀՀ ֆինանսների նախարարությունը ներդրումային ծրագրեր է ներկայացրել է ԵԶԲ և ԵվրաԱսԷս

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական ընկերակցությունը (ԵվրաԱսԷս) բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը բոլոր ծրագրերին: Այդ մասին Սանկտ Պետերբուրգում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ Հայաստանը ԵվրաԱսԷսում դիտորդի կարգավիճակ ունի և ակտիվ կերպով մասնակցում է բոլոր ծրագրերին, այդ թվում` հակաճգնաժամային հիմնադրամի ձևավորմանը:

«Հայաստանի ակտիվ մասնակցությունը նշում են ԵվրԱսԷս բոլոր անդամները»,- ընդգծել է նա:

ՀՀ ֆինանսների նախարարությունը ներդրումային ծրագրեր է ներկայացրել Եվրասիական զարգացման բանկին (ԵԶԲ) և ԵվրաԱսԷս հակաճնգաժամային հիմնադրամին:

«Ծրագրերը կարող են ֆինանսավորվել այդ կառույցների կողմից, քանի որ դրանք տարածաշրջանային նշանակություն ունեն, բայց մյուս կողմից անհրաժեշտ են լայնածավալ ներդրումներ»,- ասել է ՀՀ վարչապետը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---