Ռուսաստանը համաձայնեց մասնակցել ՆԱՏՕ-ի երկրների հետ հակահրթիռային պաշտպանության համատեղ համակարգի ստեղծմանը21 նոյեմբերի 2010 - 18:17 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանը համաձայնեց մասնակցել ՆԱՏՕ-ի երկրների հետ հակահրթիռային պաշտպանության համատեղ համակարգի ստեղծմանը»,- Լիսսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում հայտնեց Ալյանսի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: «Ես շատ գոհ եմ, որ Ռուսաստանի նախագահն ընդունեց այս առաջարկը»,- ասաց Ռասմուսսենը: Նրա խոսքով, կողմերը տեղեկատվությամբ կփոխանակվեն Եվրոպայի երկնքում սպառնալիքների մասին, և «կարելի է պատկերացնել, որ նրանք կհամագործակցեն թռչող հրթիռի կործանման գործում»: Պորտուգալիայի մայրաքաղաքում, որտեղ ժամանել է նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, կայացած հանդիպումը նշանավորվեց սառը պատերազմի ժամանակաշրջանի հակառակորդների միջև մի շարք պայմանավորվածությունների ձեռքբերմամբ: Մասնավորապես, կողմերը սկզբունքային համաձայնության եկան Ռուսաստանի տարածքով բեռների տեղափոխման շուրջ ոչ միայն դեպի Աֆղանստան, այլև հակառակ ուղղությամբ, ինչը պահանջվում է, մասնավորապես, այդ երկրից Ալյանսի ուժերի առաջիկա դուրսբերման համար, հաղորդում է BBC-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |