Ժերար Դեպարդյեն կոչ է արել իր հայրենակիցներին մասնակցել Ղարաբաղի օգնության համար հանգանակությանը![]() ![]() PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հանդես է եկել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում աջակցելու կոչով: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, Դեպարդյեի տեսաուղերձը տեղադրված է YouTube կայքում: Այս տարի հիմնդրամի հեռուսամարաթոննն ընթանում է «Ջուրը կյանք է» կարգախոսով: Սպասվում է, որ այս տարի Ֆրանսիայում հավաքվելու են 10 տոկոսով ավել ֆինանսական միջոցներ, քան 2009-ին, երբ հավաքվել էր 1.3 մլն եվրո: 12-ժամանոց հեռուստամարաթոնի հեռարձակումը նախատեսված է նոյեմբերի 25-ին: Ավանդույթի համաձայն, հեռարձակումը կայանալու է Լոս Անջելեսից հայկական ժամանակով երեկոյան 8-ից մինչև առավոտյան ժամը 8-ը: Տարվա ընթացքում հավաքված միջոցներն ուղորդվելու են Արցախի և Հայաստանի գյուղական համայնքների ջրային համակարգի բարելավմանը: Ժերար Դեպարդյեն սեպտեմբերին ժամանել էր Հայաստան, որտեղ ծաղիկներ է դրել Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին, հանդիպել երկրի ղեկավարության հետ, ինչպես նաև դարձել «Կարոտ» 2010 մրցանակի դափնեկիր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |