Հայաստանը կաջակցի Աֆղանստանում միջազգային հանրության կողմից նախատեսվող քայլերին22 նոյեմբերի 2010 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Լիսաբոնում տեղի ունեցավ Աֆղանստանին նվիրված պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի հանդիպումը, որին մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցում էին եւ ելույթ ունեցան ԱՄՆ, Պորտուգալիայի, Աֆղանստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող այլ պետությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարները, Եվրոպական հանձնաժողովի նախագահը: Գագաթաժողովին ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը նշեց, որ Աֆղանստանի իրավիճակը բազմաթիվ պետությունների մտահոգությունն է հարուցում` անկախ այն հանգամանքից թե տվյալ երկիրը աշխարհագրորեն որքան մոտ կամ հեռու է Աֆղանստանից եւ ընդգծեց, որ հենց դրա ապացույցն է, որ 49 երկրների ներկայացուցիչներ հավաքված են մեկ սեղանի շուրջ` համատեղ քայլեր մշակելու այդ երկրում առկա խնդիրներին լուծումներ գտնելու համար: Հենց այս մտայնությամբ է Հայաստանը միացել Աֆղանստանում Անվտանգությանը աջակցող միջազգային ուժերին եւ արտահայտել է իր պատրաստակամությունը ավելացնել իր մասնակցությունը: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ՝ ռազմական եւ ֆինանսական աջակցությունը Աֆղանստանին կարեւոր է, սակայն առավել կարեւոր է վերականգնել Աֆղանստանի ժողովրդի վստահությունը կայուն, ապահով եւ բարգավաճ ապագա կառուցելու իր կարողության հանդեպ: Այս առումով նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունը հայտնեց միջազգային հանրության կողմից նախատեսվող քայլերին, որոնք թույլ կտան անցում կատարել ռազմական չափումից` երկարատեւ աջակցության ծրագրերին, քաղաքական, տնտեսական եւ հումանիտար փոխգործակցության ակտիվացմանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |