Հայկական խաչքարի արվեստը ճանաչվեց մարդկության ոչ նյութական մշակութային գլուխգործոցներից մեկը22 նոյեմբերի 2010 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Նայրոբիում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կոմիտեի հինգերորդ նիստի ընթացքում որոշում կայացվեց Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը եւ խաչքարագործությունը (Armenian cross-stones art. Symbolism and Craftsmanship of Khachkars) ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության հեղինակավոր ներկայացուցչական ցանկի մեջ: Խաչքարի հոգեւոր-ծիսական գործառույթների վերաբերյալ ամբողջական փաթեթը համատեղ պատրաստվել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր փոխանցվել ՀՀ մշակույթի նախարարության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից` հասարակության լայն շրջանակների` խաչքարագործության արվեստին տիրապետող վարպետների, կրթական եւ գիտական համայնքի, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայ համայնքի ներգրավվածությամբ եւ աջակցությամբ: Ոչ նյութական մշակութային ժառանգությունը` ավանդույթների, սովորույթների եւ մշակութային արտահայտությունների, ինչպես նաեւ գիտելիքների եւ հմտությունների այն ամբողջությունն է, որը մարդկանց որոշակի խմբեր ճանաչում են որպես իրենց ինքնագիտակցության եւ մշակութային ժառանգության մաս: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հաշվի առնելով, որ խաչքարն ապրող ավանդույթ է համայն հայության համար, դրա ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում լայն շրջանակ կստեղծի դրա հետ կապված գիտելիքների, ծեսերի, ավանդույթների ու արհեստի պահպանման եւ հաջորդ սերնդներին փոխանցման համար: Դա նաեւ կերաշխավորի հայկական մշակութային արժեքների ճանաչումն ու դրանց հանդեպ հարգանքը, կնպաստի` որպես ազգային փաքրամասնություն` սփյուռքահայ համայնքների արժանապատվության բարձրացմանը, համայնքների միջեւ փոխադարձ հարգանքի ձեւավորմանն ու իրենց մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ կխրախուսի հանդուրժողականությունը, միջմշակութային երկխոսությունը եւ միջազգային համագործակցությունը: 2005թ. մարդկության բանավոր եւ ոչ նյութական մշակութային գլուխգործոցներից մեկն էր հռչակվել ՀՀ կողմից ներկայացված դուդուկի երաժշտությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա |