ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնում է Սիրիա պաշտոնական այցով22 նոյեմբերի 2010 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով Սիրիայի Արաբական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը, պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Սուրիկ Պողոսյանը, Մարտին Սարգսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: ՀՀ ԱԺ նախագահը Դամասկոսում հանդիպումներ կունենա ՍԱՀ նախագահ Բաշար ալ-Ասադի, ՍԱՀ Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի, վարչապետ Նաջի Օտրիի հետ: Հովիկ Աբրահամյանը ելույթ կունենա ՍԱՀ Ժողովրդական ժողովի նստաշրջանում: ՍԱՀ ԺԺ-ում տեղի կունենա ՀՀ եւ ՍԱՀ պատվիրակությունների ընդլայնված նիստ, երկու երկրների խորհրդարանների նախագահները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդարան: Հալեպում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կհանդիպի Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի, ՍԱՀ գլխավոր Մուֆթի Բադր ադ-Դին Հասսունի հետ եւ կմասնակցի հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի հայ համայքնի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Դեյր Զորում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի նահանգապետ Հուսեյն Առնուսի եւ նահանգային իշխանության անդամների հետ: Հայ խորհրդարանականները կայցելեն Ս. Նահատակաց եկեղեցի, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախատեսված է նաեւ հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |