Բանկերը զգալի դերակատարություն չունեն Հայաստանի տնտեսական կյանքում22 նոյեմբերի 2010 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանի բանկային համակարգը չի կատարում է երկրի տնտեսության խթանիչի դեր, գտնում է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Այսօրվա դրությամբ բանկերի դերը Հայաստանի տնտեսության մեջ էական չէ: Նրանք պետք է առաջ մղեն երկրի տնտեսությունը: Բանկերն արդեն գտել են իրենց համեստ տեղը և վարկեր են տալիս բարձր տոկոսադրույքով, սակայն, դա ոչ թե նրանց մեղքն է, այլ գոյություն ունեցող համակարգի»,-ասել է նա: Բագրատ Ասատրյանը պարզաբանել է, որ ԿԲ-ն միայն մի քանի մեխանիզմ է կիրառում՝ շարունակվում են արտարժույթի ինտերվենցիաները, կրճատելով մեր արտաքին ռեզերվները: 9 ամիսների ընթացքում շրջանառության մեջ գտնվող դրամական բազան կազմել է 272 մլրդ դրամ, ընդ որում դրամական զանգվածը այդ նույն շրջանում կազմել է 810 մլրդ դրամ, ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը 9 ամիսների արդյունքում կազմել է 350 մլրդ դրամ (800 մլն դոլար), իսկ ընդհանուր ակտիվները՝ 1,4 տրլն դրամ (4 մլրդ դոլար): Այնուամենայնիվ, Բագրատ Ասատրյանը նշել է, որ 15 տարի շարունակ, բանկային համակարգի կայացման օրվանից, այն զգալիորեն գերազանցել է տնտեսության աճի տեմպերը, իսկ առևտրային բանկերը տրամադրում են միջազգային միջին բանկին բնորոշ բոլոր ծառայությունները, և աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |