Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը կրկին կոչ է արել աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մարիոս Գարոյանը կրկին կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ելույթ ունենալով Սբ Աստվածածնի եկեղեցում տեղի ունեցած պատարագից հետո՝ Գարոյանն ասել է, որ Թուրքիան չի կարող այլևս անպատիժ մնալ: «Մենք հերթական անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել այդ սարսափելի ոճրագործությունը»,-ասել է խոսնակը՝ հավելելով, որ պատմական արդարությունը պետք է վերականգնվի: Ըստ նրա, այդ հրեշավոր ոճրագործության հեղինակը՝ Թուրքիան, պետք է պատժվի:

Մարիոս Գարոյանը անկեղծ չի համարել Անկարայի փորձերը՝ հարաբերություններ հաստատել Երևանի հետ, նշելով, որ Թուրքիայի ջանքերը վստահություն չեն ներշնչում: «Անշուշտ, եղել են պատմությունը խեղաթյուրելու և հայ ժողովրդին մոլորեցնելու փորձեր, սակայն հայերը մերժել են այդ նախաձեռնությունները»,-ասել է Գարոյանը, հաղորդում է Famagusta Gazette-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---