Հայաստանի ՏՄՊՊՀ լիազորությունները կընդլյանվեն22 նոյեմբերի 2010 - 18:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն արդեն հավանություն է տվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու» օրինագծին, նոյեմբերի 22-ին Ծաղկաձորում լրագրողներին հայտնել է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ղեկավար Արտակ Շաբոյանը: «Հարավային Կովկասի մասնավոր հատվածի խթանումը» ծրագրի շրջանակերում ՏՄՊՊՀ-ն GTZ-ի հետ հայկական ԶԼՄ-ների համար կազմակերպել էր սեմինար «Տնտեսական մրցակցության խնդիրների լուսաբանում» թեմայով: «Փոփոխությունները ենթադրում են պատժամիջոցների խստացում, քանի որ դրանք ողջ աշխարհում բավական խիստ են, իսկ Հայաստանում տուգանքի չափերն այնքան փոքր են, որ տնտեսվարող սուբյեկտները նախընտրում են վճարել այն և շարունակում են խախտել օրենքը»,- ասել է Շաբոյանը և հավելել, որ Հայաստանի ՏՄՊՊՀ լիազորություններն ընդլայնվելու են: Միաժամանակ նա նշել է, որ մրցունակության մասին նոր օրենքի համաձայն Հայաստանում անբարեխիղճ մրցունակության համար տուգանքը կկազմի տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա եկամուտի 0.1 տոկոսը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |