Կիպրոսում ծանրամարտի ԵԱ-ում առաջին օրը ելույթ կունենա Էլեն Գրիգորյանը22 նոյեմբերի 2010 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ից 28-ը Կիպրոսում ընթանում է մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Նոյեմբերի 22-ին արդեն ելույթ ունեցան 48-ից 53 կգ քաշային կարգերում հանդես եկող կանայք: Այս տարվա մեծահասակների աշխարհի առաջնության մասնակից Էլեն Գրիգորյանը Հայաստանը կներկայացնի 53 կգ քաշային կարգում: Նոյեմբերի 23-ին ելույթ կունենան տղամարդիկ` Եվրոպայի 2010 թվականի փոխչեմպիոն և պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 կգ), Ռուբիկ Մամոյանը (62 կգ), Դավիթ Մուրադյանն ու Զորիկ Պողոսյանը (երկուսն էլ 69 կգ): Եվրոպայի առաջնությունում ելույթ կունենան 2010 թվականի ուսանողների աշխարհի չեմպիոն Աղասի Աղասյանը (77 կգ), Արամ Անդրիկյանը (85 կգ), Աղվան Մելիքյանն ու Նորայր Վարդանյանը (երկուսն էլ 94 կգ) և Արթուր Հակոբյանը (105 կգ): Հայաստանը կներկայացնեն նաև Ալլա Սամվելյանը (58 կգ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ) և 2009 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ): ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |