Թբիլիսիում բացվել է նկարիչ Ռոբերտ Կոնդախսազովի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - 2010-ի նոյեմբերի 22-ին Թբիլիսիի Կովկասյան տանը բացվել է ցուցահանդես` նվիրված նկարիչ Ռոբերտ Կոնդախսազովի հիշատակին: Ցուցահանդեսում ներկայացված են վարպետի նկարները, գլխավորապես, մասնավոր հավաքածուներից, հաղորդում է Miasin.ru-ն:

Ռոբերտ Կոնդախսազովը ծնվել է 1937թ. Թբիլիսիում բժշկի ընտանիքում: Սովորել է Թբիլիսիի Գեղարվեստների ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետում: Գեղանկարչությունից բացի, զբաղվել է դիզայնով, գրքերի գրաֆիկայով, բեմի ձևավորումով: 1968-ից Նկարիչների միության անդամ է, Վրաստանի վաստակավոր նկարիչ: Նա մահացել է 2010թ. Մոսկվայում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---